Ռուսական Ведомости պարբերականը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ «АвтоВАЗ» ընկերության բոլոր մակնիշների մեքենաների գները թանկանալու են:
«Միջինը 2.3 տոկոս թանկացում է կանխատեսվում,- գրում է աղբյուրն ու հավելում,- Vesta սեդանի գինն է ամենից շատ թանկանալու՝ 3.8 %-ով»:
Պարբերականը գրում է, որ ավտոարտադրող ընկերությունը հրաժարվել է մեկնաբանությունել պարբերականի ունեցած տեղեկությունը:
Հիշեցնենք, որ «АвтоВАЗ»-ը Ռուսաստանի խոշորագույն ավտոարտադրող ընկերությունն է: