ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մոսկվան մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել ամերիկյան բիզնեսի և ներդրողների դեմ

Մոսկվան մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել ամերիկյան բիզնեսի և ներդրողների դեմ
26.12.2019 | 13:09

Ռուսաստանը մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել ամերիկյան բիզնեսի և ներդրողների դեմ՝ ի պատասխան «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ ԱՄՆ պատժամիջոցների՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Ինտերֆաքս»-ին հարցազրույցում նա շեշտել է, որ Մոսկվան մտադիր չէ սահմանափակումներ դնել Ռուսաստանում գործող ամերիկյան բիզնեսի վրա, քանի որ դա հակասում է օտարերկրյա ներդրումների ներգրավման քաղաքականությանը: Նա ասել է, որ պատասխան տնտեսական միջոցներ «վաղուց ձեռնարկվել են» և գործում «որոշակի ապրանքների ներմուծման վրա ԱՄՆ-ից»:
Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ որպես պատասխան միջոց՝ Ռուսաստանը կարող է ընդլայնել այն ամերիկացիների ցուցակը, որոնց արգելվում է մուտք գործել երկիր:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ