Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը ստացել է գլխավոր դատախազին ուղղված Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասը կարճելու որոշման դեմ բողոքի պատասխանը։
«Այն բավարարվել է իմ փաստաբան Զարուհի Մեժլումյանի գրագետ, հիմնավորված 37 էջից բաղկացած բողոքի հիման վրա։ Սա նշանակում է, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության, այսինքն սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես այդ պետական ահաբեկչության տուժող կողմ ու կանի ամեն ինչ բացահայտելու համար մեր պետության թշնամիներին, դա լինի ներսից, թե՝ դրսից։ Ակնդետ հետևելու ենք գործընթացին», - գրել է Բախշյանը։ Գխավոր դատախազությունից հաստատեցին, որ Արթուր Դավթյանը բավարարել է Անահիտ Բախշյանի փաստաբանի բողոքը՝ հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասը կարճելու և նոր քննություն սկսելու միջնորդությունը։