ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ալեքսանդր Նովակ. «Հյուսիսային հոսք-2» գազատարը կկառուցվի ցանկացած պարագայում

Ալեքսանդր Նովակ. «Հյուսիսային հոսք-2» գազատարը կկառուցվի ցանկացած պարագայում
26.12.2019 | 13:11

Չնայած ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանը մասնակցող ընկերությունների և անձանց նկատմամբ, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը համոզված է, որ խողովակաշարի կառուցման աշխատանքներն ավարտվելու են, և գազամուղն անպայման շահագործման է հանձնվելու։ Շվեյցարական Allseas ընկերությունը դեկտեմբերի 21-ին հայտարարեց աշխատանքները դադարեցնելու մասին և իր նավերը հանեց Բալթիկ ծովից, որտեղ ընթանում էին գազատարի կառուցման աշխատանքները։


Նովակը պնդում է, թե վաղաժամ է ասել, որ Allseas-ը չի կարողանա ավարտել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը։ «Աշխատանքները դադարեցվել են պատժամիջոցների ռիսկերը վերացնելու համար։ Ընկերությունը պարզաբանումներ է խնդրել ԱՄՆ ֆինանսների նախարարությունից, և միայն դրանք ստանալու դեպքում պարզ կդառնա՝ կկարողանա՞ ընկերությունը շարունակել աշխատանքները, թե՞ ոչ», - երեկ ասել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարը՝ հավելելով, որ 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գազատարը կկառուցվի ցանկացած պարագայում։ Նովակի խոսքով՝ մնացել է կառուցել 160 կիլոմետր. գազատարի ընդհանուր երկարությունն է 1200 կիլոմետր։ «Գազպրոմ»-ը նախատեսում է Ուկրաինան շրջանցող գազատարով Գերմանիա հասցնել եվրոպական երկրներին մատակարարվող ռուսական գազի շուրջ 25 տոկոսը։

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ