ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սերժ Սարգսյանի գործով դատախազը հրաժարվել է գործից և ազատվել աշխատանքից

Սերժ Սարգսյանի գործով դատախազը հրաժարվել է գործից և ազատվել աշխատանքից
26.12.2019 | 13:12

«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի և Գևորգ Կոստանյանի քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները հրաժարվում են այդ գործերից: Չնայած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախկինների դեմ քրեական գործեր հարուցելու և դրանք ավարտին հասցնելու շռայլ խոստումներ է տվել Փաշինյանին, սակայն շատ դատախազներ կամ հրաժարվում են այդ գործերը քննելուց, կամ պահանջում են, որ ղեկավարներն իրենց գրավոր հանձնարարականներ տան: «Բացի խնդրի բարոյական կողմից, դատախազները հասկանում են, որ անօրինական, թերի ապացույցներով ցանկացած գործ վաղ թե ուշ իրենց համար առաջացնելու է լուրջ խնդիրներ, ղեկավարությունը հանգիստ խուսափելու է պատասխանատվությունից՝ մեղքը գցելով իրենց վրա: Նրանք հասկանում են, որ մի օր նույն այդ վկաները՝ «սերգոկարապետյանները», պատմելու են, թե ինչի դիմաց են տվել ցուցմունքները», - ասաց մեր աղբյուրը: Մեզ ասացին, որ Սերժ Սարգսյանի գործը հսկող դատախազ Հակոբ Թադևոսյանը հրաժարվել է այդ գործից, իսկ դեկտեմբերի 20-ին ընդհանրապես ազատվել է աշխատանքից: Դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանն ասաց․ «Սեփական դիմումի համաձայն»։


Այժմ Սերժ Սարգսյանի գործով դատախազական հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը»:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ