ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Պուտինը տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել Ռուսաստանում

Պուտինը տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել Ռուսաստանում
26.12.2019 | 13:19

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել՝ հայտնում է TACC գործակալությունը` վկայակոչելով Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի տվյալները: Ռուսաստանում տարվա թիվ մեկ քաղաքական գործիչ է շարունակում համարվել Վլադիմիր Պուտինը, նրան անվանել են 46 տոկոսը: ՌԴ նախագահին հաջորդում են Սերգեյ Լավրովը (15 տոկոս), Սերգեյ Շոյգուն (10 տոկոս), Վլադիմիր Ժիրինովսկին (7 տոկոս) և Դմիտրի Մեդվեդևը (6 տոկոս): Համառուսաստանյան հարցումն անցկացվել է 2018-ի նոյեմբեր-դեկտեմբերին, մասնակցել են 18-ից բարձր տարիքի ռուսաստանցիներ:

Դիտվել է՝ 749

Մեկնաբանություններ