ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Իսրայելի վարչապետին տեղափոխել են անվտանգ վայր

Իսրայելի վարչապետին տեղափոխել են անվտանգ վայր
26.12.2019 | 13:20

Գազայի հատվածից իսրայելական տարածքների ուղղությամբ արձակված հրթիռը կալանվել է Իսրայելի «Երաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով՝ հայտնում է Korrespondent-ը` վկայակոչելով իսրայելական պաշտպանության բանակին: Հրթիռն արձակվել է Աշկելոն քաղաքում և ուղղված է եղել խաղաղ բնակչության կողմը: Այդ ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մասնակցում էր «Լիկուդ» կուսակցության նախընտրական հանրահավաքին և ստիպված է եղել արագ հեռանալ: Վարչապետին և նրա կողմնակիցներին տեղափոխել են անվտանգ տարածք: Որոշ ժամանակից Նեթանյահուն վերադարձել է և շարունակել է ելույթը: «Նրանք, ովքեր այժմ հրթիռակոծեցին, ճիշտ կանեն հավաքեն իրենց ճամպրուկը»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ