ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Պարսից ծոցի երկրների բնակիչները դիտել են Արևի լրիվ խավարումը

Պարսից ծոցի երկրների բնակիչները դիտել են Արևի լրիվ խավարումը
26.12.2019 | 13:20

Կատարի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմրությունների Աբու Դաբիի Էմիրության, Սաուդյան Արաբիայի հարավ – արևելքի, Օմանի բնակիչները մեկուկես դարում առաջին անգամ տեսել են Արևի գրեթե լրիվ խավարումը, հաջորդ նման խավարումը տարածաշրջանում կլինի հարյուր տարի անց: Նրանք, ովքեր ցանկանում էին տեսնել, թե ինչպես Լուսինը կծածկի Արևի սկավառակը, սկսել են Պարսից ծոցի ափին Կատարի աստղադիտարանի շենքի մոտ հավաքվել առավոտյան 5:30-ից: Աստղադիտարանի և նույն շենքում գտնվող Al Thuraya պլանետարիումի աշխատակիցներն Էմիրության բնակիչներին հրավիրել են դիտելու հազվագյուտ երևույթը՝ Արևի խավարումը, որը վերջինն էր 2019-ին: Կատարում Արևի խավարումը սկսվել է լուսաբացին՝ առավոտյան 6:17-ին: Խավարման առավելագույն փուլը տեսանելի էր առավոտյան 6:36-ին:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ