Թուրքիայում տեղակայված ամերիկյան Ինջիրլիք ռազմաբազայում արդիականացման (մոդեռնիզացիա) ու վերակառուցման մեծամաշտաբ աշխատանքներ են սկսվելու, որոնք հանձնարարվել են 8 թուրքական ընկերությունների, հայտարարել է Պենտագոնը։ 94 մլն դոլար ընդհանուր արժողությամբ նախագիծը ավարտին կհասցվի 2024-ի դեկտեմբերի 31-ին։
Պենտագոնն այս հայտարարությունն արել է, երբ Էրդողանը Կոնգրեսում հաստատված Հայոց ցեղասպանության բանաձևի և Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման նախագծի պատճառով սպառնացել էր ամերիկյան զորքերի համար փակել Ինջիրլիք և Քյուրեջիք ռազմաբազաները։
Ինջիրլիքի վերակառուցման ծրագիրն առանձին հոդվածով զետեղված էր ԱՄՆ-ի 2020-ի «Ազգային պաշտպանության թույլատրման» նախագծում, որը նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց դեկտեմբերի 20-ին, որից հետո այն օրենքի ուժ ստացավ։