ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Հյուր ռուսական հեքիաթին»

«Հյուր ռուսական հեքիաթին»
26.12.2019 | 18:58

«Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ցուցահանդեսի շրջանակում, ամանորյա տոներին ընդառաջ, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) կիրականացվի «Հյուր ռուսական հեքիաթին» ինտերակտիվ կրթական ծրագիրը, որը ոչ միայն ժամանցային է, այլև ճանաչողական և ուսուցողական։

Ցուցահանդեսը ներկայացնում է դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանից բերված 19-ից 20-րդ դարերի ազգագրական առարկաներ, որոնք համադրված են պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածուի նույն ժամանակաշրջանի այն գեղարվեստական գլուխգործոցների հետ, որոնց հեղինակները ժամանակին ոգեշնչվել են ռուսական ժողովրդական արվեստից։
Միջոցառման ընթացքում երեխաները կհայտնվեն ռուսական հեքիաթի աշխարհում, որտեղ նրանց կդիմավորի հեքիաթային հերոսը, և ինտերակտիվ խաղ-էքսկուրսիայի միջոցով կծանոթացնի ռուսական ազգագրական առարկաների, տարբեր ավանդական զարդանախշերի և դրանց խորհրդի հետ։ Ծրագրի գործնական մասում երեխաները ռուսական ազգային զարդանախշերով կնկարազարդեն տոնածառի խաղալիքներ և իրենց հետ կտանեն որպես ամանորյա հուշանվեր։


«Հյուր ռուսական հեքիաթին» ինտերակտիվ կրթական ծրագիրը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին` ժամը 11:00-ին, 14:00-ին, 17:00-ին:

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ