ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Նախագահը ստորագրել է ՍԴ անդամների վաղ կենսաթոշակային համակարգի օրենսդրական փաթեթը

Նախագահը ստորագրել է ՍԴ անդամների վաղ կենսաթոշակային համակարգի օրենսդրական փաթեթը
26.12.2019 | 21:22

Նախագահը ստորագրեց Սահմանադրական դատարանի անդամներին վաղ կենսաթոշակի հնարավորություն տվող օրենսդրական փաթեթը։ Եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ՍԴ դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան աշխատավարձի չափով կենսաթոշակ: Նախագիծը խորհրդարանում ընդունվեց բացառապես իշխանական «Իմ քայլի» պատգամավորների ձայներով: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր ողջունեց նախագահի քայլը, կարծում է՝ սա ևս մեկ հնարավորություն է Սահմանադրության շրջանակներում լուծել ՍԴ ճգնաժամը: Ընդդիմադիրները մինչդեռ քննարկումների ընթացքում հայտարարում էին՝ ճգնաժամ չեն տեսնում, հաշվել էին՝ 7-ի հրաժարականի դեպքում պետությունը նրանց պետք է 600 միլիոն դրամ վճարի, այդ ծախսը որակում էին անաշխատ եկամուտ:

«Կարող ենք ասել՝ ճգնաժամ չկա, բայց բոլորի ընկալմամբ այս հարցը այն հարցերից է, որը հուզում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։ Սա, ըստ էության, կամավոր ընթացակարգ է, որին դատավորները կարող են դիմել, կարող են չդիմել։ Այս ճգնաժամը ոչ այնքան ԱԺ-ին է հետաքրքրում, որքան ՍԴ-ին։ Ի վերջո ՍԴ-ի հեղինակության և վստահության հարցն է, և այս ճգնաժամի լուծման հարցում առաջին շահագրգռված կողմը պետք է լինի հենց ՍԴ-ն: Ընդ որում նշեմ, որ դրական եզրակացություններ ստացել է այս ինստիտուտը նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից, այսինքն՝ մենք չենք նախաձեռնել որևիցե քայլ, որը դուրս է եվրոպական ստանդարտներից, իրավունքի գերակայության ոլորտում», - ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ