ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Վարչապետը զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին խոստացավ օբյեկտիվ քննություն

Վարչապետը զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին խոստացավ օբյեկտիվ քննություն
26.12.2019 | 21:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպեց բանակում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի ընտանիքի անդամների հետ: Վարչապետն ասաց՝ տեղի է ունեցել ողբերգություն՝ ընդգծելով. «Ամեն ինչ կանենք, որ քննությունն օբյեկտիվ լինի»։ «Ես ուզում եմ պաշտոնապես ներողություն խնդրել, որ մենք չենք կարողացել դեռևս ձեր բարձրացրած խնդիրը լուծել, որպեսզի մենք այսօր այս իրավիճակի առջև չլինենք: Ես կհանձնարարեմ, որ տեղեկանք պատրաստեն նախաքննության գաղտնիք չհանդիսացող, որովհետև ամեն ինչ, մեկ ա, սենց թե նենց, չի կարելի ասել, այդ թվում՝ վիրավորի վիճակի վերաբերյալ, եթե նախաքննության գաղտնիության հարց չի պարունակում: Այդ տեղեկանքը կպատրաստես, կբերես, ես կնայեմ, իմ օգնականը կփոխանցի ձեզ: Եթե հանկարծ պարզվի, որ ամբողջը նախաքննության գաղտնիք է, հավելյալ հարազատների հետ կապի մեջ կլինես», - դիմելով իր օգնականին՝ ասաց վարչապետը:


Արցախի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Արթուր Աջամյանը մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է դեկտեմբերի 2-ին՝ ժամը 6:50-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Իսկ նրա ծառայակից 20-ամյա Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել է: Նրա վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու հոդվածով։
Արթուր Աջամյանը եզդիաբնակ համայնքից է, ծառայության մեկ տարին էլ դեռ չէր լրացել։ Դեպքից մեկ օր առաջ մոր հետ խոսել է, ծառայությունից չի դժգոհել։


Աջամյանի հարազատներն այսօր վաղ առավոտից կառավարության շենքի առջև էին՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հարազատները ցանկանում էին պարզաբանումներ ստանալ, թե ինչի հետևանքով է մահացել 21-ամյա զինծառայողը. «Մինչև հիմա քննչական մարմինները մեզ չեն տեղեկացնում, դաժե զանգում ենք, ժամանակ ա լինում, զանգերին էլ չեն բարեհաճում պատասխանել»: Զոհված զինծառայողի հարազատներն այսօր 2 անգամ փակեցին Տիգրան Մեծի պողոտան՝ որպես բողոքի նշան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հարազատները լրագրողների հետ զրույցում ասացին, որ հանդիպումից գոհ են, այժմ սպասելու են քննության արդյունքներին:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ