ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Նախագահի աշխատակազմ. «ՍԴ մասին» օրենքը նախագահը ստորագրել է՝ առաջնորդվելով համապետական շահերով

Նախագահի աշխատակազմ. «ՍԴ մասին» օրենքը նախագահը ստորագրել է՝ առաջնորդվելով համապետական շահերով
26.12.2019 | 21:28

«ՍԴ մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրման վերաբերյալ նախագահի աշխատակազմը հայտարարել է. «Հանրապետության նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի ստրագրումից հետո Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը մի շարք լրատվամիջոցներից ստացել է հարցադրումներ, թե ինչո՞վ էր պայմանավորված նախագահի նման որոշումը, որևէ ճնշում եղե՞լ է նախագահի վրա՝ օրենքը ստորագրելու հարցում, օրենքի ստորագրման որոշումը կայացնելիս հաշվի առնվե՞լ են դրա վերաբերյալ արտահայտված տարբեր դիրքորոշումները, և որքանո՞վ կայացված որոշումը կնպաստի ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի լուծմանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Ի պատասխան հարցադրումների՝ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ նախագահը հանգամանալից ուսումնասիրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, դրա վերաբերյալ տարբեր քաղաքական ուժերի, հասարակական, քաղաքական գործիչների, իրավաբան-գիտնականների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները: Նա խնդրի շուրջ լսել է նաև քաղաքական խմբակցությունների, մասնագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետները՝ նրանց հետ հանդիպումների ընթացքում: Դիտարկվել է միջազգային փորձագետների կարծիքը, ուսումնասիրվել են Օրենքին առնչվող միջազգային փորձը և Օրենքի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական եզրակացությունը:


«Օրենքի վերաբերյալ արտահայտված դիրքորոշումներն ու բերված փաստարկները հաճախ ունեն բարոյաքաղաքական և զգացմունքային շեշտադրումներ և արդյունք են իրավական նորմերի մեկնաբանության ընթացքում տարբեր և երբեմն հակասական մոտեցումների, քաղաքական շահերի: Նախագահը, առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով և կարևորելով ՍԴ բնականոն գործունեության ապահովումը, ստորագրել է Օրենքը՝ գտնելով, որ Օրենքի գործողության ընթացքում ՍԴ անդամները, ինչպես իր եզրակացության մեջ նշել է Վենետիկի հանձնաժողովը «առանց որևէ անհարկի ճնշման (քաղաքական կամ անձնական)», բացառելով կամավորության սկզբունքից որևէ շեղում, կարտահայտեն իրենց վերաբերմունքը՝ ընդունելով կամ չընդունելով Օրենքով սահմանված կենսաթոշակի անցնելու հնարավորությունը:


Նախագահը կարևորելով օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների և պետական ինստիտուտների արդյունավետ և համագործակցության ոգով գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ ողջունում է ՀՀ կառավարության՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ձևավորելու մտադրությունը, որի աշխատանքներին կներգրավվի նախագահի աշխատակազմը», - ասված է պատասխանի մեջ:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ