ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին
26.12.2019 | 21:31

Տարեմուտի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր ավանդը մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում», - նշված է ուղերձում։ Շնորհավորելով Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ՝ Վլադիմիր Պուտինը նրան ամուր առողջություն, տոկունություն և լավատեսություն է մաղթել:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ