ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Կարեն Բեքարյան. Հեռու չէ այն օրը, երբ օրենքի ողջ խստությամբ Արմեն Սարգսյանը պատասխանատվություն կկրի

Կարեն Բեքարյան. Հեռու չէ այն օրը, երբ օրենքի ողջ խստությամբ Արմեն Սարգսյանը պատասխանատվություն կկրի
26.12.2019 | 21:32

Քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մարդը, ով ներկայանում է որպես ՀՀ նախագահ, այսօր չափազանց կարևոր քայլ կատարեց: Նա ստորագրեց օրենք, դրանով անմիջական և անձնական պատասխանատվություն ստանձնելով Հայաստանում սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողության համար: Քայլն իրոք կարևոր է, քանի որ նշված ստորագրությունը հավասարազոր է ինքնախոստովանության:


Հեռու չէ այն օրը, երբ օրենքի ողջ խստությամբ նա պատասխանատվություն կկրի և հանցավոր գործունեության, և (կամ) հանցավոր անգործության համար…
Ցավով, մեկ անգամ ևս հայցում եմ մեր քաղաքացիների և ազգակիցների ներողամտությունը՝ ԱԺ- ում նրա թեկնածությանը կողմ քվեարկելու համար»:

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ