ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Կոմանդոսը դուրս է եկել Հանրային խորհրդից

Կոմանդոսը դուրս է եկել Հանրային խորհրդից
26.12.2019 | 21:33

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, դադարեցրել է անդամակցությունը Հանրային խորհրդին, 168.am-ի հետ զրույցում ասել է Կոմանդոսը։

«Փաստորեն «բռնվել» եմ, հա՞,- կատակել է նա՝ հավելելով,- Այո, իմ անդամակցությունը Հանրային խորհրդին դադարեցրել եմ, այնտեղ ինձ մի տեսակ չեմ գտնում, կան խելացի շատ մարդիկ, կարծում եմ՝ նրանք շատ ավելի օգտակար կլինեն։ Ես մի տեսակ չսովորող ուսանողի եմ նման, ով ապրիլից Հանրային խորհուրդ չի գնացել։ Շատ եմ հարգում Վազգեն Մանուկյանին ու նրա դուրս գալուց հետո որոշեցի, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի ես նույնպես դուրս գամ»։
Նա նաև հավելել է, որ ժամանակը քիչ է, քանի որ այլ գործեր է կատարում, ուստի Հանրային խորհրդից դուրս գալը ճիշտ է համարում:

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ