Իրաքի նախագահ Բահրամ Սալիհը խորհրդարանին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Խորհրդարանի անդամների առաջ իմ պատրաստակամությունն եմ հայտնում հրաժարական տալու երկրի նախագահի պաշտոնից, նրանք կընդունեն որոշում, որը տեղին կհամարեն՝ որպես ժողովրդի կամքի ներկայացուցիչներ»,-ասված է Սալիհի նամակում: Նամակում նա նշել է, որ ինքը դեմ է վարչապետ Ասադ ալ Իդանիի թեկնածությանը: Սալիհը նշել է նաև, որ չի ցանկանում երկրում իրավիճակի ավելի սրում: