ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը վաղը ժամը 10:30-ին կհարցաքննվի

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը վաղը ժամը 10:30-ին կհարցաքննվի
26.12.2019 | 21:37

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը վաղը ժամը 10:30-ին կհարցաքննվի՝ ասել է Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը. «Վաղը ժամը 10:30 Հատուկ քննչական ծառայության քննիչը պարոն Թովմասյանի հետ կապված քննչական գործողություն է կատարվելու, հարցաքննություն է տեղի ունենալու»:

Հարցին, թե ՍԴ նախագահին հարցաքննելու ընթացակարգը պահպանվո՞ւմ է, Արման Մակինյանն ասաց.«Ուրեմն, «Սահմանադրական դատարանի» մասին սահմանադրական օրենքը կարգավորում է ընթացակարգերը, նախապես հայտնում են հարցաքննության անհրաժեշտության մասին, ընտրվում է հարցաքննության համար վայր և ժամ, այդ հարցերը համաձայնեցված են»:

Դիտվել է՝ 1098

Մեկնաբանություններ