«Թուրքական հոսք» նոր խողովակաշարով ռուսական գազի մատակարարումները կսկսվեն մի քանի օրից՝ ասել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը: «Թուրքական հոսքի» հանդիսավոր բացման արարողությունը հունվարի 8-ին է, Ստամբուլում՝ երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ: «Մի քանի օր հետո մենք ձեզ հետ կսկսենք գազի մատակարարումները «Թուրքական հոսք» ծովային գազատարով և առջևում ունենք «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության ավարտումը»,- ասել է Միլլերը: «Նոր ծովային մայրուղիները կմեծացնեն եվրոպական տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը, Եվրոպային կօգնեն իրագործելու բնապահպանական նպատակները»,-հավելել է նա: «Թուրքական հոսքը» բաղկացած է երկու ուղեգծից՝ յուրաքանչյուրը ծովային հատվածում 15,75-ական միլիարդ խորանարդ մետր հզորությամբ: Առաջինը նախատեսված է Թուրքիայի սպառողներին մատակարարելու համար, երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար: