ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Թուրքիան զորք է ուղարկում Լիբիա

Թուրքիան զորք է ուղարկում Լիբիա
26.12.2019 | 21:39

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է Լիբիա զորք ուղարկելու մասին, որ պաշտպանի Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը՝ հայտնում է Ալ Ջազիրան: Էրդողանն Անկարայում հայտարարել է, որ Ազգային համաձայնության կառավարությունից հրավեր է ստացել և զորք ուղարկելու հարցը 2020-ի հունվարին ներկայացնելու է Թուրքիայի խորհրդարանի հաստատմանը: «Քանի որ հրավրե կա Լիբիայից, մենք ընդունում ենք», – ասել է Էրդողանը իր կուսակիցների հետ հանդիպմանը:

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ