ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» գոլը BBC-ի տասնամյակի հիշարժան պահերի ցանկում է

Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» գոլը BBC-ի տասնամյակի հիշարժան պահերի ցանկում է
26.12.2019 | 21:40

BBC-ն ներկայացրել է ֆուտբոլի ամենահիշարժան իրադարձությունները՝ 2010-ից: Ֆուտբոլի ամենահիշարժան պահերի մեջ նշվել է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» հարվածով գոլը «Սանդերլենդ»-ի դարպասը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ում Հենրիխ Մխիթարյանի կարիերան իրադարձություններով լի չէր, սակայն հայ կիսապաշտպանը հավերժ կհիշվի «Օլդ Թրաֆորդ»-ում՝ շնորհիվ հնարքի, որը Ժոզե Մոուրինյոն բնութագրեց որպես «ֆուտբոլի գեղեցկություն»»,- գրում է BBC-ն: Զլատան Իբրահիմովիչի՝ տուգանային հրապարակ կատարած փոխանցումից հետո գնդակն ավելի հետ էր Մխիթարյանից, սակայն կիսապաշտպանն արագ դիրքավորվեց, պարզեց ոտքը և գնդակը «կարիճ» հարվածով ուղարկեց «Սանդերլենդ»-ի դարպասապահ Ջորդան Պիկֆորդի դարպասը:

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ