Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Էրդողանը հունվարին կխնդրի Թուրքիայի խորհրդարանին թույլ տալ զինվորականներ ուղարկել Լիբիա

Էրդողանը հունվարին կխնդրի Թուրքիայի խորհրդարանին թույլ տալ զինվորականներ ուղարկել Լիբիա
27.12.2019 | 13:36

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է հունվարին հայտ ուղարկել խորհրդարան՝ Թուրքիայի զինված ուժերը Լիբիա ուղարկելու համար: Անկարայում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակում էր NTV-ն, նա ասել է. «Հենց խորհրդարանը բացվի, մենք առաջին հերթին այնտեղ զորքեր ուղարկելու խնդրանքով կդիմենք: Եթե մենք Տրիպոլիի կողմից խնդրանք ստանանք այնտեղ զորքեր տեղակայելու մասին, մենք կընդունենք», - ասել է նա՝ հավելելով, որ Տրիպոլիից հայտի բացակայության դեպքում զինվորականները ոչ մի տեղ չեն գնա:


«Մենք ցանկացած աջակցություն կտրամադրենք Տրիպոլիի վարչակազմին, որը պայքարում է ապստամբ գեներալի դեմ, որին պաշտպանում են եվրոպական և արաբական որոշ երկրներ: Նրանք օգնում են նրան, և մենք գտնվում ենք Լիբիայի օրինական կառավարության կողմում», - ասել է Թուրքիայի նախագահը:

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ