Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ը և Եգիպտոսը Լիբիայի հակամարտող կողմերին կոչ են արել կարգավորման համար շտապ միջոցներ ձեռնարկել

ԱՄՆ-ը և Եգիպտոսը Լիբիայի հակամարտող կողմերին կոչ են արել կարգավորման համար շտապ միջոցներ ձեռնարկել
27.12.2019 | 13:59

ԱՄՆ-ի և Եգիպտոսի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Աբդել Ֆաթահ աս Սիսին հեռախոսազրույցի ընթացքում Լիբիայի հակամարտության կողմերին կոչ են արել շտապ միջոցներ ձեռնարկել կարգավորելու համար: Սպիտակ տնից տեղեկացրել են. «Կողմերը պետք է շտապ միջոցներ ձեռնարկել հակամարտության կարգավորման համար, քանի դեռ լիբիացիները չեն կորցրել կառավարումը՝ հոգուտ օտարերկրյա գործող անձանց»:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ