Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Լիդիան»-ի գնահատմամբ՝ միայն ճանապարհների փակման հետևանքով իրենք կրել են 101 մլն դոլարի վնաս

«Լիդիան»-ի գնահատմամբ՝ միայն ճանապարհների փակման հետևանքով իրենք կրել են 101 մլն դոլարի վնաս
27.12.2019 | 14:02

«Ժամանակը» գրում է. ««Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստվում է դիմել միջազգային արբիտրաժային դատարան՝ պնդելով, որ Հայաստանը իր ներդրումներին չի տրամադրել արդար և համաչափ վերաբերմունք, չի ապահովել ընկերության գործունեության ֆիզիկական պաշտպանվածությունը, չի պահպանել Միացյալ Թագավորության և Կանադայի ներդրողների նկատմամբ իր ստանձնած պարտավորությունները։ «Լիդիանը» միայն ճանապարհների փակման հետևանքով իրեն պատճառված վնասը գնահատում է 101 մլն դոլար:


Մնում է, որ Հայաստանն էլ հանդես գա «Լիդիանի» դեմ հակընդդեմ հայցով՝ հիմնավորելով, թե իր գործունեությամբ ինչպիսի վնաս է հասցրել այս ընկերությունը շրջակա միջավայրին և տեղի բնակչությանը, ընդհանրապես՝ մոլորակին: Կարծում ենք՝ այդ վնասը հնարավոր չէ թվերով ու դոլարներով հաշվել»:

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ