Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Ադրբեջանի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել քաղաքական 20 ուժ

Ադրբեջանի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել քաղաքական 20 ուժ
27.12.2019 | 22:48

Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրելքաղաքական 20 ուժ՝ հիմնականում ոչ ընդդիմադիր կուսակցություններ: Փետրվարի 9-ին նախատեսված Միլի մեջլիսի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցանկը նախօրեին հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Միակ ընդդիմադիր ուժը, որը թեկնածուներ կառաջադրի այդ ընտրություններում Իլգար Մամեդովի գլխավորած ReAl կուսակցությունն է, սակայն քաղաքական այդ ուժի գրանցված չլինելու պատճառով դրա ներկայացուցիչներն ընտրություններին կմասնակցեն առանձին։


Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր ուժերը՝ Ժողովրդական ճակատը և Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, բոյկոտել են ընտրությունները՝ հայտարարելով, որ արդյունքները կանխորոշված են, քանի դեռ չեն իրականացվել իրենց պահանջները՝ «հավասար պայմաններ ստեղծել քարոզչության համար, վերացնել թեկնածուների գրանցման արհեստական խոչընդոտները, ընտրական հանձնաժողովներում ընդգրկել ընդդիմության ներկայացուցիչներին»։

Դիտվել է՝ 680

Մեկնաբանություններ