Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գյումրի

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գյումրի
27.12.2019 | 22:52

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գյումրի:
Նա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ եղել է Տիգրան Մեծ և Սայաթ Նովա փողոցներում, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքներին: Գյումրեցիները ողջունել են Փաշինյանի այցը և շնորհակալություն հայտնել քաղաքի նկատմամբ մեծ ուշադրության համար: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է մնացած բոլոր տեխնիկական հարցերը կարգավորել հնարավորինս սեղմ ժամկետում՝ պահպանելով որակական չափանիշները:


Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել սոցիալական բնակարանների հանձնման արարողությանը: Նորակառույց շենքում 18 բնակարանները հանձնվել են միայնակ տարեցներին, որ բնակվում էին տնակներում: Սոցիալական բնակարանները կառուցվել են «Առդա» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին իրականացվող ծրագրի և այն շարունակական դարձնելու համար: Նիկոլ Փաշինյանը շրջել է բնակարաններով և շահառուներին շնորհավորել բնակարանամուտի և Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ