Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Էլինար Վարդանյան. Եթե Հրայր Թովմասյանին իսկապես մեղադրանք է առաջադրվել, աբսուրդ է

Էլինար Վարդանյան. Եթե Հրայր Թովմասյանին իսկապես մեղադրանք է առաջադրվել, աբսուրդ է
27.12.2019 | 22:55

Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը սահմանադրական նորմերի խախտում է՝ ասել է «Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ էլինար Վարդանյանը: «Եթե Հրայր Թովմասյանին իսկապես մեղադրանք է առաջադրվել, աբսուրդ է, որովհետև Հրայր Թովմասյանին չէին կարող մեղադրանք առաջադրել՝ ելնելով այն հանգամանքից, որ նա ՍԴ նախագահ է ընտրվել նախկին կարգավորումներով, որոնք նախատեսում էին ոչ միայն ֆունկցիոնալ անձեռնմխելիություն, հետևաբար այս մեղադրանքն իսկապես աբսուրդի ժանրից է», - ասաց Վարդանյանը՝ նշելով, որ առաջադրված մեղադրանքը Սահմանադրական նորմերի խախտում է: Նա նկատեց, որ նախագահի կողմից երեկ ստորագրված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը բացահայտ ճնշում է: «Հույս ունեինք, որ դրա սահմանադրականությունը նախագահը կվիճարկեր, կգտնվեր իր տեղում և կիրականացներ Սահմանադրությամբ իր նախատեսված պարտավորությունները, բայց ստորագրեց ու սա ճնշման գործիքներից մեկն է ՍԴ նկատմամբ», - ասաց Էլինար Վարդանյանը:

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ