Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հանրային խորհրդի մամուլի քարտուղարն ու մյուս աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել

Հանրային խորհրդի մամուլի քարտուղարն ու մյուս աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել
28.12.2019 | 22:07

Հանրային խորհրդի մամուլի քարտուղարն ու մյուս աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել: «Շնորհակալություն եմ հայտնում շուրջ 8 տարիների համագործակցության համար և տեղեկացնում, որ դեռևս նոյեմբերին դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ դեկտեմբերի 30-ից աշխատանքից ազատվելու վերաբերյալ»:


Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նաև Հանրային խորհրդի մյուս աշխատակիցները, որոնք աշխատում էին խորհրդի հիմնադրման օրվանից, ավելի քան 10 տարի։ ՙՄեզ համար մեծ պատիվ ու անգնահատելի ձեռքբերում էր աշխատել Վազգեն Մանուկյանի հետ, աշխատել ու ամեն օր, ամեն րոպե սովորել, ստանալ ոչ միայն համակողմանի գիտելիքներ, այլև ձևավորել լայն աշխարհայացք՝ հենված ազգային մտածողության ու բարձր ինքնագիտակցության վրա:


Շնորհակալ ենք Հանրային խորհրդի անդամներին, խորհրդում տարբեր տարիների ընթացքում ներգրվված հեղինակավոր անհատներին, որոնցից ոմանք նաև ժամանակի լեգենդներ էին։ Նման մտավորականների շնորհիվ էր, որ հիմնադրման օրվանից Հանրային խորհրդում ձևավորվել էր հարգանքի ու փոխըմբռնման առողջ մթնոլորտ, ազգային, գաղափարական մտածողություն և տեսլական մեր երկրի ու ժողովրդի ապագայի նկատմամբ։ Հենց դա՛ էր Հանրային խորհրդի ուժն ու արժեքը», - ասված է Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանի հայտարարությունում:

Դիտվել է՝ 1734

Մեկնաբանություններ