Այս տարի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց համատեղ ունեցվածքն աճել է 25 տոկոսով կամ 1,2 տրիլիոն դոլարով, հայտնում է Bloomberg ամսագիրը:
Համաձայն տարեկան «միլիարդատերերի ցուցանիշի» (Bloomberg Billionaires Index)` նրանց ունեցվածքն ընդհանուր գնահատվում է 5,9 տրիլիոն դոլար:
Այս տարվա առաջատարը LVMH ֆրանսիական հասարակական ընկերության (Moet Hennessy - Louis Vuitton) ղեկավար Բեռնար Առնոն էր, նրան են պատկանում նաև Christian Dior, Louis Vuitton և Givenchy ապրանքանիշները: Bloomberg-ի տեղեկություններով` նրա կարողությունը տարվա ընթացքում աճել է 36,5 միլիարդ դոլարով: Բեռնար Առնոն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում երրորդն է: Առաջվա պես առաջին հորիզոնականում շարունակում է մնալ Amazon ամերիկյան ընկերության գործադիր տնօրեն Ջեֆֆ Բեզոսը` չնայած ամուսնալուծության գործընթացում 9 միլիարդ կորցնելուն: Այս շաբաթ առցանց ռեթեյլերի բաժնետոմսերը թանկացել են ընկերության կողմից տոնական օրերին իրականացված ռեկորդային վաճառքի շնորհիվ: