Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելու համար կայցելի Թուրքիա: Մերկելն ու Էրդողանը կքննարկեն Սիրիայի հարցում վերջին զարգացումները, սիրիացի փախստականների հարցն ու Թուրքիայի կողմից զինվորականներին Լիբիա ուղարկելու ծրագիրը:
Տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի կանցլերը անհանգստացած է Թուրքիայի և Եվրոպական միության միջև 2016-ին ստորագրված փախստականների հարցով համաձայնագրի հետագա ընթացքով, թուրք –սիրիական և թուրք-հունական սահմաններին սիրիացի փախստականների չդադարող հոսքով: