2020-ին Volkswagen հայտնի մեքենաշինական ընկերությունն ավտոսիրողների դատին 34 նոր մոդել կհանձնի:
Motor1.com կայքը գրում է, որ գերմանական ավտոընկերության թողարկելիք մեքենաներից 10-ը քրոսվերներ են:
«Դրանց թվում է նաև Nivus-ը, որը վաճառքի կհանվի 2020-ի տարեկեսին Բրազիլիայում: Վաճառքը կսկսվի հաջորդ տարվա երկրորդ եռամսյակին, իսկ Եվրոպայում դրա վաճառքը կսկսվի 2021 թ.-ից ոչ շուտ»,- գրում է աղբյուրը: