Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Ավելորդ տաքարյունություն պետք չէ դրսևորել, իսկ գուցե սպան կյանքե՞ր է փրկել

Ավելորդ տաքարյունություն պետք չէ դրսևորել, իսկ գուցե սպան կյանքե՞ր է փրկել
29.12.2019 | 15:28

Զինվորներին ուղարկված ամանորյա ծանրոցները հրամանատարի կողմից դուրս նետելու հանգամանքը բավական բուռն արձագանքի արժանացավ։ Դեպքի մասին տարբեր մեկնաբանություններ եղան, ինչից հետո զորամասի հրամանատարի կողմից նշված ստորաբաժանման ղեկավարը, ըստ Պաշտպանության բանակի տրմադրած տեղեկության, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ ավելորդ տաքարյունություն դրսեվորելու և չթույլատրվող սնունդն ու ոգելից խմիչքները սահմանված կարգով չոչնչացնելու համար։ «Իրատեսի» հետ զրույցում ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը նշում է, որ մեր հասարակությունը յուրահատուկ զգայուն է զինվորի, բանակի, սպայի նկատմամբ, բայց մենք էլ մեր հերթին պետք է ավելորդ տաքարյունություն չդրսևորենք։

«Զինվորների ծնողները, ընկերները, քեռիները և հարազատներն առհասարակ պետք է հստակ գիտակցեն՝ ինչպիսի վտանգներ է պարունակում մարտական դիրքում օղի (ծանրոցներում նաև ոգելիչ խմիչքներ են եղել- Ս․Վ․)օգտագործելը, այն էլ՝ ամանորի նախաշեմին, երբ թշնամին սովորաբար էլ ավելի ագրեսիվ քայլեր է կատարում։ Հրամատարին քննադատելուց ու անարգանքի սյանը գամելուց առաջ պետք է մտածել, որ այդկերպ վարվելով ու հասարակության և բանակի ղեկավարության քննադատանքին արժանանալով՝ կյանքեր է փրկել։ Ի՞նչ գիտենք, թե ինչ կարող էր լինել ալկոհոլ օգատործելուց հետո. չէ՞ որ սահմանին կանգնած զինվորը պետք է սթափ վիճակում գտնվի»,- նշում է նա։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 9016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ