Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մերկելը, Մակրոնը և Պուտինը 2020-ի՝ առաջատար գործիչներ

Մերկելը, Մակրոնը և Պուտինը 2020-ի՝ առաջատար գործիչներ
29.12.2019 | 20:36

Welt am Sonntag (Աշխարհը կիրակի օրը) գերմանական պարբերականի հարցման արդյունքներով՝ գերմանացիների մեծամասնությունը ենթադրում է, որ 2020-ին համաշխարհային խնդիրների լուծման գործում առավել մեծ դերակատարություն կունենան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Հարցվածների 22 տոկոսը նշել է Մերկելի անունը, 20 տոկոսը՝ Պուտինի և 19 տոկոսը՝ Մակրոնի:


16 տոկոսը ենթադրում է, որ վճռորոշ դերը վերապահվելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Եվս 12 տոկոսի կարծիքով՝ այդ դերը կարող է ստանձնել Եվրոպական հանձնաժողովի նոր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
29 տոկոսի համոզմամբ՝ աշխարհի լիդերներից և ոչ մեկն ի զորու չէ լուծել արդիական հրատապ խնդիրները:

Դիտվել է՝ 1738

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ