Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բեյրութում ցուցարարները պահանջել են վարչապետի հրաժարականը

Բեյրութում ցուցարարները պահանջել են վարչապետի հրաժարականը
29.12.2019 | 20:37

Դեկտեմբերի 28-ին տասնյակ ցուցարարներ հավաքվել են Լիբանանի նորանշանակ վարչապետ Հասան Դիաբի՝ Բեյրութում գտնվող տան մոտ՝ պահանջելով նրա հրաժարականը՝ հայտնում է The Guardian-ը՝ հիշեցնելով, որ վարչապետը 10 օր առաջ է նշանակվել: Դիաբը խնդրել է իրեն հնարավորություն տալ՝ խոստանալով վեց շաբաթում անկախ փորձագետներից կազմված նոր կաբինետ ձևավորել, սակայն ցուցարարները չեն ցանկանում սպասել: «Մենք այստեղ ենք Հասան Դիաբին հեռացելու համար: Նա մեզ չի ներկայացնում, նա նրանցից մեկն է»,- ասել է մի ցուցարար՝ նկատի ունենալով իշխանական էլիտային: Ցուցարարների համոզմամբ՝ ոչ թե իշխանական էլիտան, այլ հեղափոխությունը պետք է նոր վարչապետ նշանակի:


Միջազգային հանրությունը, անդրադառնալով Լիբանանում ստեղծված իրավիճակին, կոչ է արել հնարավորինս արագ նոր կաբինետ ձևավորել և տնտեսական բարեփոխումներ իրագոծել: Լիբանանում նախարարական կաբինետը ձևավորված չէ, երկիրը հայտնվել է տնտեսական ճգնաժամում: Նախկին վարչապետ Սաադ Հարիրին ստիպված է եղել հրաժարական տալ երկու ամիս տևած հակակառավարական ցույցերի հետևանքով:

Դիտվել է՝ 1697

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ