France Footbal-ը Թվիթերի իր էջում հրապարակել է անցնող տասնամյակի խորրդանշական հավաքականը: Ֆուտբոլիստների ընտրության գլխավոր չափորոշիչը դարձել է հավակնորդների՝ ամենահեղինակավոր անհատական մրցանակի` «Ոսկե Գնդակի» 10-յակում ընդգրկվելը:
Տասնամյակի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են հետևյալ խաղացողները՝
Իկեր Կասիլյաս (խաղացել է «Ռեալում», հիմա՝ «Պորտու»)
Ֆիլիպ Լամ (խաղացել է «Բավարիայում»)
Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»)
Սերխիո Ռամոս, Մարսելո, Լուկա Մոդրիչ (բոլորը՝ «Ռեալ»)
Չավի Էրնանդես, Անդրես Ինյեստա «Բարսելոնայում»)
Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)
Կրիշտիանու Ռոնալդու (խաղացել է «Ռեալում», հիմա՝ «Յուվենտուս»)
Նեյմար (խաղացել է «Բարսելոնայում», հիմա՝ ՊՍԺ)