Հարյուրավոր ցուցարարներ շաբաթ օրը Ստամբուլում բողոքի ցույց են կազմակերպել Ռուսաստանի՝ Սիրիայի բանակին Իդլիբի վրա հարձակման աջակցության դեմ, որը ավելի քան 235,000 խաղաղ բնակչի ստիպեց լքել իրենց տները: France Press-ը հաղորդում է, որ հավաքվածները, հիմնականում Թուրքիայում բնակվող սիրիացիները, վանկարկում են. «Մարդասպան Պուտին, դո՛ւրս կորիր Սիրիայից»:
Պաստառների շարքում էր Ռուսաստանի նախագահը Ձմեռ պապի հագուստով, ռումբերի ու հրթիռների պարկով և «Սուրբ Ծնունդ» ստորագրությամբ։ Եփրատից արևմուտք՝ հյուսիս-արևմտյան Սիրիայի Իդլիբ նահանգը վերջին խոշոր շրջանն է, որ պահում են Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդները: