Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Մակրոնը և Մերկելը ողջունում են բանտարկյալների փոխանակումը Ուկրաինայում

Մակրոնը և Մերկելը ողջունում են բանտարկյալների փոխանակումը Ուկրաինայում
30.12.2019 | 15:18

Կիևը և Դոնեցկի ու Լուգանսկի ռուսամետ անջատողականները կիրակի օրը տասնյակ բանտարկյալների փոխանակում իրականացրին: Ազատագրված ուկրաինացիներին տեղափոխող ինքնաթիռը գիշերը վայրէջք է կատարել Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում: Հարազատների հետ հանդիպումից հետո նրանց ավտոբուսներով ուղարկել են հիվանդանոցներ՝ զննություն անցնելու:


Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը երեկ համատեղ հայտարարությամբ ողջունել են բանտարկյալների փոխանակումը Ուկրաինայի իշխանությունների և անջատողականների միջև: Էմանուել Մակրոնը և Անգելա Մերկելը հիշեցրել են «հակամարտության հետ կապված բոլոր բանտարկյալների փոխանակման» անհրաժեշտության մասին:

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ