Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ ուժերը օդային հարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում «Քաթա'իբ Հըզբոլա» խմբավորման օբյեկտներին

ԱՄՆ ուժերը օդային հարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում «Քաթա'իբ Հըզբոլա» խմբավորման օբյեկտներին
30.12.2019 | 15:19

ԱՄՆ ռազմական ինքնաթիռները օդային հարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում «Քաթա'իբ Հըզբոլա» զինված խմբավորման օբյեկտներին: Ըստ Պենտագոնի՝ «պաշտպանական հարվածներ» են հասցվել Իրաքում երեք և Սիրիայում երկու թիրախների, այդ թվում՝ զինապահեստների: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարվածների հետևանքով զոհվել է 18 մարդ, վիրավորվել՝ հինգ տասնյակից ավելին։ ԱՄՆ-ը մեղադրում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» էլիտար ստորաբաժանման հետ ենթադրյալ կապեր ունեցող խմբավորմանը Իրաքի Քիրքուք քաղաքի մոտակայքում գտնվող ռազմաբազայի հրթիռակոծման մեջ:

Ըստ Պենտագոնի, դեկտեմբերի 27-ին զինյալները կոալիցիոն ուժերի ռազմաբազայի ուղղությամբ երեք տասնյակ հրթիռ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է մեկ ԱՄՆ քաղաքացի, չորս ամերիկացի զինծառայողներ և Իրաքի անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ վիրավորվել են:

Դիտվել է՝ 1547

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ