Այսօր ժամը 8:15-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ՝ Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից բեռնատարների համար փակ է, մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում՝ Վայոց ձորի մարզի կողմից, և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: