ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Կրեմլի հայտարարությամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Մոսկվայի նախաձեռնությամբ: Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ հատուկ ծառայությունների միջոցով փոխանցված տեղեկատվության համար, որի օգնությամբ հնարավոր է եղել Ռուսաստանում ահաբեկչական հարձակումներ կանխել: Նրանք քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, պայմանավորվել են շարունակել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է երկու ռուսաստանցու, որ մտադիր են եղել Սանկտ Պետերբուրգում Նոր տարվա ընթացքում մարդաշատ վայրերում ահաբեկչություն իրականացնել: