Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ը պատրաստ Է լրացուցիչ գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ

ԱՄՆ-ը պատրաստ Է լրացուցիչ գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ
30.12.2019 | 15:22

ԱՄՆ-ը պատրաստ Է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ՝ հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը՝ մեկնաբանելով Իրաքում եւ Սիրիայում «Հըզբոլլահ» շարժման օբյեկտներին ԱՄՆ-զինված ուժերի հարվածները:

Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ը հարվածներ Է հասցրել «Հըզբոլլահ» շարժման 5 օբյեկտների Իրաքում և Սիրիայում «ի պատասխան Իրաքի ռազմակայանների վրա կրկնվող գրոհների»: Գործողությունները ձեռնարկվել են որպես պատասխան Քիրքուկի մերձակա իրաքյան ռազմակայանի վրա շարժման գրոհների, որոնք հանգեցրել են ԱՄՆ-ի քաղաքացու մահվան և չորս ամերիկացի զինծառայողների վիրավորման: Պենտագոնում նշել են, որ այդ հարվածների նպատակն է նվազեցնել կոալիցիայի ուժերի դեմ «ապագայում գրոհներ» իրականացնելու՝ խմբավորման հնարավորությունները: ԱՄՆ-ը մեղադրում Է Իրանին «Հըզբոլլահ»-ին հովանավորելու մեջ:


Շիա մարտիկների թիվը, որոնք զոհվել են Սիրիային սահմանակից Էլ Քայիմ քաղաքում «Հըզբոլլահ» իրաքյան խմբավորման հենակետի վրա ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարձակման հետևանքով, հասել Է 25-ի: Դեկտեմբերի 29-ին հայտնել Է As Sumaria հեռուստաալիքը: Եվս 38 աշխարհազորային վիրավորվել Է: Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը «Հըզբոլլահ»-ի հենակետի վրա ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարվածները որակել Է ազգային անկախության խախտում: Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին կոչ Է արել՝ Իրաքի ղեկավարության արտակարգ խորհրդակցություն անցկացնել և քննարկել ստեղծված իրադրությունը:

Դիտվել է՝ 1482

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ