Վերջին տարիներին Եվրոպայում ջրի մակարդակի ամենասրընթաց աճը գրանցվել է Բալթիկ ծովում: Դարավերջին Լատվիայի ափերին ջրի մակարդակը կարող է բարձրանալ կես մետրով: Արբանյակային տվյալների համաձայն, Բալթիկ ծովում ջրի բացարձակ մակարդակը բարձրանում է տարեկան 3-5 մմ-ով, մինչդեռ Եվրոպայի մնացած ծովերում և օվկիանոսում՝ տարեկան 1-4 մմ-ով: Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշներից մեկը բալթյան երկրներում է, որտեղ ծովի հարաբերական մակարդակը բարձրանում է տարեկան միջինը 4 մմ-ով: Ֆինլանդիայում և Շվեդիայում շարունակվում է ցամաքի բարձրացումը վերջին սառցե դարաշրջանի ավարտից հետո: Փորձագետների կարծիքով՝ ավելի արագ, քան ծովի մակարդակի բարձրացումը: Հետևաբար, Ֆինլանդիայի, մասամբ նաև Շվեդիայի և Նորվեգիայի ափերին ջրի հարաբերական մակարդակն, ընդհակառակը, նվազում է: