Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրանի ԱԳ նախարարն անընդունելի է համարում ԱՄՆ-ի գործողությունները Մերձավոր Արևելքում

Իրանի ԱԳ նախարարն անընդունելի է համարում ԱՄՆ-ի գործողությունները Մերձավոր Արևելքում
31.12.2019 | 00:54

«ԱՄՆ գործողությունները Սիրիայում անընդունելի են», - այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ
նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Չնայած ամերիկացիները հազարավոր կիլոմետրեր հեռու են, իրենց շահերի պաշտպանության պատրվակն օգտագործելով արյան մեջ խեղդում են Սիրիայի և Իրաքի ժողովուրդներին: Ամերիկացիների վերջին գործողություններն Իրաքում անընդունելի են: Չնայած ամերիկյան կողմի այդ քայլերին, Իրանն ու Ռուսաստանը ջանքեր են գործադրում Սիրիայում և Իրաքում խաղաղություն հաստատելու ուղղությամբ», - ասել է Զարիֆը:

Դիտվել է՝ 2216

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ