Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Գեորգի Գախարիա. Վրաստանի առջև ծառացած գլխավոր խնդիրը օկուպացիան է

Գեորգի Գախարիա. Վրաստանի առջև ծառացած գլխավոր խնդիրը օկուպացիան է
31.12.2019 | 00:55

2019-ին Վրաստանի գլխավոր խնդիրը շարունակում էր մնալ Ռուսաստանի կողմից երկրի մի շարք շրջանների զավթումը՝ կառավարության նիստում, ամփոփելով անցնող տարվա արդյունքները, հայտարարեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

«Մինչև օրս Վրաստանի տարածքների 20 տոկոսը օկուպացված է, և դա շատ կարևոր սահմանափակում է մեզ համար: Այդ իրողությունը 20 տոկոսով սահմանափակում է մեր մարդկային կապիտալի և ընդհանրապես երկրի զարգացումը: Մեր դեմ ձեռնարկված այդ քայլերի պատասխանը, սակայն, 70 տոկոսանոց այն աջակցությունն է, որ Վրաստանի բնակչության շրջանում վայելում է եվրատլանտյան ինտեգրման գաղափարը», - հայտարարել է Գախարիան:

Դիտվել է՝ 2401

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ