Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մամեդյարով. Չնայած այս տարի ԼՂ խնդրի շուրջ բանակցություններում հստակ առաջընթաց չկա, դրանք փակուղի չեն մտել

Մամեդյարով. Չնայած այս տարի ԼՂ խնդրի շուրջ բանակցություններում հստակ առաջընթաց չկա, դրանք փակուղի չեն մտել
31.12.2019 | 01:00

Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը տարին ամփոփող ասուլիսում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության թեմային: Նա նշել է, որ չնայած այս տարի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում հստակ առաջընթաց չի նկատվել, բայց չի կարելի ասել, որ դրանք «փակուղի են մտել»:


«Բազմաթիվ հանդիպումները և հստակ նախաձեռնությունները, որոնք առաջ են քաշվել այս տարվա ընթացքում, ցույց են տալիս բանակցային գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը: Մենք միշտ հայտարարել ենք, որ քանի դեռ հնարավորություն կա խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով լուծելու հակամարտությունը, մենք կօգտագործենք այդ հնարավորությունը: Իհարկե, դրա նպատակն այն է, որ առարկայական բանակցությունների միջոցով առաջ տանենք գործընթացը»,-ասել է Մամեդյարովը: Նա նշել է նաև, որ Հայաստանի կողմից բարձրացվող անվտանգության և կարգավիճակի մասին հարցերը պետք է լուծվեն կարգավորման գործընթացի շրջանակում ԵԱՀԿ-ի համապատասխան որոշումների համաձայն, ՄԱԿ-ի բանաձևերի, որոնք վաղեմության ժամկետ չունեն:

ԱԳ նախարարը հնարավոր չի համարում քննարկել կարգավիճակի հարցն առանց Ղարաբաղի ադրբեջանական բնակչության վերադարձի: Նա նշել է նաև, որ եթե անգամ հակամարտությունը կրկին բռնկվի, բանակցությունները հետագայում նորից կշարունակվեն, որովհետև «չի լինում ո՛չ հավերժական պատերազմ, ո՛չ հավերժական բանակցություններ»: Նրա խոսքով` իրենք բանակցություններ են վարում «Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատելու համար»:


Մամեդյարովը նշել է նաև, որ «Հայաստանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով» երկու երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, այդ իսկ պատճառով բանակցությունները վարվում են միջնորդ երկրների միջոցով:

Դիտվել է՝ 2283

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ