Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բաքուն չի ցանկանում ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև

Բաքուն չի ցանկանում ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև
31.12.2019 | 01:01

Ադրբեջանական ԶԼՄ-ներին հարցազրույցի ժամանակ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը ցանկություն չունի ընտրություն կատարելու ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև: «Ադրբեջանը չի մտածում ընտրել «կամ-կամ» սկզբունքով: Մեր արտաքին քաղաքական բոլոր որոշումները թելադրված են առաջին հերթին մեր երկրի զարգացման շահերով: Եվ ամեն մի փորձ` կանգնեցնելու այս կամ այն ընտրության առաջ, դատապարտված է ձախողման, ինչը ցույց է տվել նորագույն պատմությունը, այդ թվում` վերջին տասնամյակի փորձը: Այս իրողությունը հասկանում են անգամ այն ուժերը, որոնք նմանատիպ փորձեր են արել»,-նշել է նա:


Մամեդյարովը ասել է, որ «Ադրբեջանն արդեն ծանրակշիռ արդյունքների է հասել և հարևան երկրների, և խոշոր աշխարհաքաղաքական գործընկերների հետ իր փոխշահավետ, իրավահավասար համագործակցության շնորհիվ», և ընդլայնելով այդ համագործակցությունը` իրենք կարող են հասնել շատ ավելի լավ արդյունքների:

Դիտվել է՝ 2363

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ