Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները վաղ թե ուշ կհանվեն

Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները վաղ թե ուշ կհանվեն
31.12.2019 | 01:01

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարծում Է, որ երկրի դեմ սահմանված պատժամիջոցները վաղ թե ուշ կհանվեն: Դեկտեմբերի 30-ին երկրում նշվող Նավթաքիմիական արդյունաբերության օրվա առթիվ հրապարակած իր ուղերձում նա նշել է. «Ասում եմ շիտակ ու ամենայն վստահությամբ, որ Իրանի դեմ բռնարգելքի շրջանը վաղ թե ուշ կավարտվի»:

Նրա համոզմամբ՝ «Իրանի թշնամիները գիտակցել են, որ չեն կարողանա ստիպել իրանցիներին հանձնվել նույնիսկ առավելագույն ճնշման դեպքում»: Ռոհանին գտնում է, որ Իրանի հակառակորդները ձգտում են, որ «իրանցիները նստեն բանակցություների սեղանի շուրջ եւ ընդունեն այն, ինչ իրենց պարտադրում են ու թելադրում»:

Դիտվել է՝ 2322

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ