Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իսրայելի նախագահն ընդունել է Երուսաղեմի քրիստոնյա հոգևոր պետերին

Իսրայելի նախագահն ընդունել է Երուսաղեմի քրիստոնյա հոգևոր պետերին
31.12.2019 | 01:02

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը նախագահական պալատում դեկտեմբերի 30-ին ընդունել է Սուրբ Երկրի քրիստոնյա հոգևոր պետերին՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Երուսաղեմի Հայոց պատրիարքությունից ընդունելությանը մասնակցեցին Սուրբ Աթոռի լուսարարապետ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը, ավագ թարգման Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը և դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը»,- գրել է դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։

Դիտվել է՝ 2737

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
ners">ԳործընկերներՀետադարձ կապ