ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ ընդգծել են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Կասեմ Սոլեյմանիի սպանությունը տարածաշրջանում լարվածության սրման նոր փուլի է տանում: «Նախարարներն ընդգծել են, որ ԱՄՆ-ի գործողությունները միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ խախտում են և չեն նպաստում Մերձավոր Արևելքում բարդ խնդիրների լուծմանը, այլ տանում են լարվածության սրման նոր փուլի»,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: