ԱՄՆ-ն մեծացնում է իր ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ իրանցի գեներալ Կասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հավանություն է տվել լրացուցիչ 3 հազար զինծառայող տարածաշրջան ուղարկելու ծրագրին՝ տեղեկացնում է CNN-ը: ԱՄՆ այս քայլն արվում է անվտանգության նկատառումներով՝ պայմանավորված տարածաշրջանում ամերիկյան ուժերի համար աճող վտանգով: Տարածաշրջան կուղարկվեն 82-րդ օդադեսանտային դիվիզիայի ուժերը: